
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սամվել Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Ինչպես հայտնել էինք, հակառակորդի հարձակումը հետ մղելու ընթացքում վիրավորված զինծառայող Սամվել Հակոբյանը մահացել է: