
Գիտնականները նկարագրել են կապիկների նոր տեսակին, որն ապրում է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արևադարձային անտառներում: Կենդանու բնութագիրը հրապարակվել է PLoS ONE ամսագրում: Նոր տեսակին գիտնականներն առաջին անգամ հանդիպել են 2007-ին : Այդ ժամանակից սկսած կենդանաբաններն ուսումնասիրել են կապիկների անատոմիան, գենետիկան, վարքը, կենցաղը առանձնահատկությունները: Հետազոտողները պարզել են, որ կենդանիները Cercopithecus ցեղի առանձին տեսակ են:
Այս կապիկները մեծ արևադարձային կապիկներ են, որոնք ապրում են մեծամասամբ գետնի վրա: Նրանք հիմնականում սնվում են բույսերով և մրգերով: Ապրում են 2-5 անդամից կազմված խմբերով: