
91 տարեկանում մահացել է աշխարհում հայտնի «Բուկեր» գրական մրցանակաբաշխության հիմնադիր, բրիտանացի Մարտին Հոֆը: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Հոֆը մահացել է մարտի 25-ին երկարատև հիվանդությունից հետո: Նա ղեկավարել է «Բուկերը» ավելի քան 3 տասնյակ տարի՝ 1969-2002 թթ-ը:
Նա գրել է մի քանի վեպ, եղել է գրավաճառ: Հոֆը վերջին տարիներին ղեկավարել է անտիկվար գրքերի վաճառքով զբաղվող ընկերություն: