Փարիզում հայերը պատրաստվում են Իլհամ Ալիեվի այցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 18-ին Ֆրանսիա է ժամանելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի դեսպանատան առջեւ կանցկացվի լայնամասշտաբ բողոքի ակցիա: Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամբողջ աշխարհում հայերը, այդ թվում եւ ֆրանսաբնակները, չհամակերպվելով Ադրբեջան-Հունգարիա գործարքի իրողության հետ, շարունակում են իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն արտահայտող միջոցառումները, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը:  Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային միանալու են նաեւ Լիոն, Մարսել եւ այլ քաղաքների բնակիչները: Լիոն եւ Մարսել քաղաքների տարածքային կառույցները` Փարիզ հասնելու համար ակցիայի մասնակիցներին ապահովել են տրանսպորտով: Պատրաստվում են ցուցապաստառներ:




Լրահոս