
«Չելսի»-ի պաշտպան Ջոն Տերին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այժմ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը:
Տերին առաջին հանդիպումն անցկացրել է 1998 թ-ին: Ակումբի կազմում նա անցկացրել է 661 հանդիպում և դարձել 63 գոլի հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Տերին Անգլիայի առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: