ԿՈՍՏՅՈ՞ՒՄՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԳԵՂԵՑԿԱՑՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն օգտվում է Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում հայտնի «The imperial tailoring co» («Կայսերական դերձակ») հագուստ կարող ընկերության բրենդային ծառայություններից: Այդ մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ընկերության պաշտոնական կայքից: Ավելին, «The imperial tailoring co»-ն օրերս ՀՀ Ազգային Ժողովի մեծահարուստ պատգամավորներին է ուղարկել իր արտադրանքի ժողովածուն, որպեսզի ազգընտիրներն էլ կրեն Ս. Սարգսյանի նախընտրած բրենդի կոստյումները: Այլ կերպ ասած` Ս. Սարգսյանը գովազդում է «Կայսերական դերձակ»-ը: Նշենք, որ «Տեղեկատու»-ի՝ «մեր հաճախորդները» բաժնում պատկերված են 7 երկրների ղեկավարների նկարները, որոնց թվում է նաեւ Ս. Սարգսյանը: Հագուստ պատվիրողների ցանկը համալրում են նաեւ մի շարք երկրների գործող եւ պաշտոնաթող ղեկավարներ, մասնավորապես Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կուչման եւ Վիկտոր Յուշչենկոն, Հարավային Օսիայի գործող նախագահ Էդուարդ Կոկոյտին, Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեխը եւ այլք: Տեղեկացնենք, որ այս ընկերության ծառայությունները բավական թանկ են: Օրինակ՝ տղամարդու կոստյումի մեկնարկային գինը 688.500 ՀՀ դրամ է, տաբատինը՝ 229.500, վերնաշապիկինը՝ 76.500: Պիջակն արժե նվազագույնը 573.750 դրամ,  սմոքինգ/ֆրակը՝ 1 մլն 83 հազ., վերարկուն`՝ 637.500 դրամ:




Լրահոս