«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի վարքագիծն արմատական փոփոխության է ենթարկվել: Նախկինում այս պաշտոնյայի հետ շփումը հղի էր լուրջ վտանգներով՝ լրագրողի կյանքին ու առողջությանը. նա կոշտ հարցերից նյարդային ջղաձգումների մեջ էր ընկնում, դռները շրխկացնում լրագրողների երեսին՝ պատը փլուզելու աստիճանի: Հիմա բոլորովին այլ քաղաքականություն են որդեգրել՝ լրագրողներին սիրաշահելու, կաշառելու: Երեկ նրա լրատվական ծառայությունից մեր խմբագրությունը հրավեր ստացավ՝ գարնան տոների առիթով մարտի 28-ին «Ապերետիվո» գինետանը գինի ըմպելու: Հրավերը մերժեցինք, թեեւ շատ հետաքրքիր կլիներ ռոմանտիկ մթնոլորտում տեսնել գինովցած գյուղնախարարին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: