
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական բյուջեով այս տարի Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման նպատակով պետք է ծախսվի 21 միլիարդ 281 միլիոն դրամ, կամ նույն է թե՝ 45 միլիոն դոլար: Եւ այդ գումարից 4 միլիարդ 64 միլիոնն արդեն իսկ ծախսվել է: Նշված գումարը նախատեսվել է՝ հաշվի առնելով անցած տարվա դեկտեմբերի վերջին դոլարի փոխարժեքը: Այսինքն՝ եթե դոլարի փոխարժեքն առաջիկայում կրկին կբարձրանա, ապա, ըստ այդմ, պետք է ավելանա նաեւ արտաքին պարտքի սպասարկման համար նախատեսված գումարի չափը:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին պարտքն արդեն իսկ կազմում է չորսուկես միլիարդ դոլար: Բայց այս փաստը չի խանգարում, որ ՀՀ ղեկավարությունը, դռնեդուռ ընկած, պարտքով փող փնտրի: Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցը, որը երեք օր առաջ է սկսվել եւ դեռ չի ավարտվել, ոչ պաշտոնական տեղեկություններով, նույնպես փող հայթայթելու նպատակ է հետապնդում, սակայն բոլոր կանխատեսումներով լուրջ արդյունք չի ակնկալվում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: