«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 14-ից ԲՀԿ-ական ֆեյքերի ֆեյսբուքյան էջերը չեն թարմացվում: Ավելին՝ այդ էջերում մինչ այդ գրված բոցաշունչ ստատուսները, ԲՀԿ-ի ու դրա նախկին առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութերն աստիճանաբար հեռացվում են: Մեզ հաջողվեց պարզել որ ԲՀԿ-ն իր ակտիվ գործունեության ժամանակ, հատկապես վերջին ամիսներին, երբ պատրաստվում էր հեղափոխություն իրականացնել, մոտ 700 ֆեյք ուներ սոցիալական ցանցերում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։