ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա օրերին ԲՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ, որով կհստակեցնի նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձեւաչափը: Գաղտնիք չէ, որ այդ հայտարարությանն անհամբեր սպասում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, եւ դա է պատճառը, որ նա ՀՀԿ-ականներին արգելել է ԲՀԿ-ի հետ կապված որեւէ «կոշտ» հայտարարություն անել: Հատկապես ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի` վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին արած վերջին հայտարարությունից հետո ՀՀԿ-ականները շատ վրդովված են: Սակայն Ս. Սարգսյանն անգամ վարչապետին է արգելել որեւէ բառով հակադարձել ԲՀԿ-ին: Սպասվելիք հայտարարության շուրջ տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, որը, սակայն, հստակ պատասխան չտվեց. «Նախագահական ընտրությունների վերաբերյալ թե՛ ես, թե՛ ԲՀԿ անդամները տիրապետում ենք մեկ տեղեկատվության. երբ որ ԲՀԿ-ն հարմար գտնի խոսել նախագահական ընտրությունների մասին, այդ ժամանակ էլ կխոսի»:




Լրահոս