
«Չորրորդ ինքնիշխանությունը» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը օրերս այցելելու է Ազգային ժոդով: Այդ առիթով հայրենի խորհրդարանի վերնախավում խառն են: Մի քանի օր է, որ Աժ՝ նախագահի անձնական ճաշարանի համար հատկապես մսեղիք են մատակարարում: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը փորձ է անելու հայկական համադամ խորտիկներով հաճոյանալ Նարիշկինին, իսկ մինչ այդ գործարար պատգամավորներին հրահանգված է հարստացնել Աժ-նախագահի բուֆետը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։