ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի՝ «Նուվել դ’Արմենի» պարբերականին տված հարցազրույցը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում: Հիշեցնենք, որ ի թիվս այլ հայտարարությունների, Հայրապետյանը Գագիկ Ծառուկյանին մեղադրել էր իր դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ ու նրան հիշատակել մականունով՝ «Դոդի Գագո»: Հետո այդ լուրը հերքվեց, բայց ոչ թե Հայրապետյանի, այլ ԲՀԿ-ականների կողմից: Հայրապետյանն այս առնչությամբ շարունակում է լռություն պահպանել՝ անուղղակի հաստատելով իր խոսքերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անձամբ Հայրապետյանը չի հերքում այս ամենը, քանի որ նրան բացատրել են, որ այդ դեպքում պարբերականն իրավունք կստանա հրապարակել նաեւ ձայնագրությունը: Եւ այդ զարգացումից խուսափում է ոչ միայն նա, այլեւ իշխանական բուրգի շատ ներկայացուցիչներ: Նույն աղբյուրների համաձայն՝ բարձրաստիճան չինովնիկներից մեկը խնդրել է պարբերականի ղեկավարությանը՝ ոչ մի գնով չհրապարակել ձայնագրությունը, այլապես հետեւանքները կարող են արյունալի լինել:




Լրահոս