Ոստիկանությունն Ալպերում կործանված ինքնաթիռի մասին «կարևոր բացահայտում» է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում ոստիկանությունը հայտնել է Airbus A320 ինքնաթիռը դիտավորյալ կերպով կործանելու մեջ մեղադրվող գերմանացի օդաչու Անդրեաս Լյուբիցայի Մոնտաբաուրի տան խուզարկության ժամանակ «կարևոր բացահայտման» մասին:

Քննիչները դեռևս չեն պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը, սակայն նրանք առգրավել են Ալպերում կործանված A320 ինքնաթիռի երկրորդ օդաչուի մի քանի իրերից, որոնց թվում է նաև նրա համակարգիչը:

Ոստիկանները հրաժարվել են մանրամասներ հայտնել՝ միայն հայտարարելով, որ հայտնաբերված իրերի շարքում չի եղել հետմահու գրություն:

Խուզարկությունը տևել է մի քանի ժամ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտնել է, որ Լյուբիցը, ով եղել է երկրորդ օդաչու, դիտավորյալ կերպով ոչնչացրել է ինքնաթիռը:




Լրահոս