
Ամերիկյան Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը պլանավորում է ծախսել իր ողջ կարողությունը բարեգործական նպատակներով:
Ինչպես հայտնել է Քուկը Fortune ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում, նա մտադիր իր բոլոր փողերը տալ բարեգործության՝ հանելով իր զարմիկի ուսման համար անհրաժեշտ վարձավճարը:
Apple-ի ղեկավարը մտադրված է իր դրամական միջոցները հատկացնել ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու, մարդու իրավունքների պաշտպանության ու ԱՄՆ-ի իմիգրացիոն համակարգում բարեփոխումների կատարելու համար:
Հրատարակչության գնահատականների համաձայն՝ Քուկին պատկանող ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցում է 800 միլիոն դոլարը: