Նախօրեին 22-ամյա Սեյրան Մելքոնյանը քթի կոտրվածքով դիմել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: «Ժողովուրդ»-ն իր աղբյուրներից տեղեկացավ, որ երիտասարդն ասել է, թե իրեն 4 օր առաջ ծեծի են ենթարկել Ամիրյան փողոցում: Սակայն ոստիկանությունը բացահայտել է, որ իրականում սեպտեմբերի 6-ին Սեյրանն իրենց տանը բացել է պատուհանն ու հարվածել քթին՝ ինքն իրեն վնասվածք պատճառելով: Ս. Մելքոնյանը Երեւանի Շամպայն-գինիների գործարանում բանվոր է աշխատում: Թե որն է եղել բժիշկներին խաբելու պատճառը, մեզ չհաջողվեց պարզել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ կատարվում է քննություն:
ԽԱԲԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ