
Բացի ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայայից ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության վկան է եղել ընկերություններից մեկի աշխատակիցը, ում ազգանունը հետաքննությունը չի հայտնում, գրում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած սեփական աղբյուրին:
Ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան, ով ուղեկցել է Բորիս Նեմցովին սպանության պահին, դարձել է քաղաքական գործչի սպանության ոչ միակ վկան, հայտնում է հրատարակչությունը: Որպես մենեջեր աշխատող 27-ամյա Եվգենին զույգի հետևից է քայլելիս եղել միջադեպի պահին: Տղամարդը եղել է ականջակալներով, լսելով ծանր ռոք ու նայել է սմարթֆոնի էկրանին, այդ իսկ պատճառով էլ նա չի լսել ու չի տեսել հարձակման պահը: Երբ Եվգենին նայել է ճանապարհին, նկատել է «առջևից գնացող զույգի փոխարեն մայթեզրին հավաքված մի խումբ մարդկանց», ասվում է հոդվածում:
«Ընդ որում տղամարդը, ով ավելի վաղ իր ուղեկցորդուհու հետ է քայլել, ընկած է եղել մայթեզրին կամուրջի արգելապատնեշի դիմաց: Նրա ընկերուհին (Աննա Դուրիցկայան) կանգնած է եղել ընկածի կողքին, իսկ ևս մեկ տղամարդ (ենթադրյալ քիլլերը) այդ պահին ցատկել է պատնեշի վրայով, որը կիսում է մայթեզրն ու կամրջի երթևեկելի մասը»,- գրում է «Կոմերսանտը»: