«Ո՞վ է հիշում հայերին. 100 տարվա անպատժելիություն». Amnesty International-ը Ցեղասպանության մասին քննարկում կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ինն Միացյալ Նահանգներում Amnesty International-ը «Ո՞վ է հիշում հայերին: 100 տարվա անպատժելիություն» խորագրով քննարկում կանցկացնի: Քննարկումը կղեկավարի  Amnesty International-ի տնօրեն Քեյթ Ալեն:

Միջոցառման զեկուցողները կլինեն Հայկական կինոֆոնդի (Armenian Film Foundation, ԱՄՆ) մասնագետ Կարլա Կարապետյանը, Մեծ Բրիտանիայի  Հոլոքոստի Ազգային կենտրոնի համահիմնադիր Ջեյմս Սմիթը եւ Մեծ Բրիտանիայում Amnesty International-ի տնօրեն Քեյթ Ալենը:

Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը կհարգվի էքսկլյուզիվ ֆիլմի ցուցադրությամբ: Վերջին 3 տարիների ընթացքում Հայկական կինոֆոնդը համագործակցել է Սթիվեն Սփիլբերգի «Շոա հիմնադրամի հետ ու հավաքագրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 400 մարդկանց վկայությունները: Այս հազվադեպ հավաքածուում կան հայերի, հույների, արաբների, ասորիների ու եզդիների վկայությունները:

Ֆիլմի ցուցադրությունից հետո դրա մասնակիցները կքննարկեն անպատժելիության խնդիրն ու դրա ազդեցությունը ապագա հանցագործությունների վրա։




Լրահոս