«Հայ Ազգային Կոնգրես»-ը չի մասնակցի «100-ամյակն առանց ռեժիմի»` ապրիլի 24-ին սկսվող շուրջօրյա հանրահավաքիներին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց օրակարգն իրենք են թելադրում և Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնությանը մասնակցելու հարցը չեն էլ քննարկել:
Անդրադառնալով ԵՄ զեկույցին, որտեղ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի, դատական համակարգի մասին միայն բացասական տվյալներ են ներկայացվում, պատգամավորը նշեց, որ միջազգային բոլոր կառույցների գնահատականները խիստ բացասական են և չկա Հայաստանին վերաբերող որևէ դրական տեղաշարժ:
Խոսելով արդեն հարկային ստուգումների մասին, որոնք անցկացնում են նաև ՀՀԿ գործարարների մոտ` Արամ Մանուկյանը նշեց, «Փոքր ձկներին, ովքեր խելոք չեն մնում, պատժում են»:
Նշենք, որ հարկայինը վերջերս ստուգումներ է կատարել ՀՀԿ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում և տուգանել վերջինիս: