Էրդողանը զգուշացնում է Իրանին` ԱՄՆ-ն սկսել է զայրանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանն անհանդուրժելի է անվանել տարածաշրջանում գերիշխելու Իրանի ձգտումը. գրում է ՌԻԱ «Նովոստին»:

«Իրանը ձգտում է տարածաշրջանում գերիշխանության: Սա արդեն սկսել է զայրացնել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային ու Պարսից ծոցի երկրներին: Սա իսկապես անհանդուրժելի է, և Իրանը պետք է դա տեսնի»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Եմենում ռազմական օպերացիայի մեկնարկը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Եմենում հակամարտությունը դարձել է «աղանդավորական», ու կոչ է արել Ւրանին դադարեցնել շիա ապստամբ հուսիտներին աջակցելը:

«Իրանը պետք է փոխի իր տեսակետը: Այն պետք է դուրս բերի իր բոլոր զորքերը Եմենից, ինչպես նաև` Սիրիայից ու Իրաքից և հարգի նրանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է Էրդողանը:




Լրահոս