
«Ես սովորական, հասարակ տղա եմ»:
Համեստությունը, իհարկե, զարդարում է մարդուն, բայց ո՞վ է տեսել, որ սովորական, հասարակ տղան հավակնի կռիվ տալ երկրի ամենահայտնի օլիգարխներից մեկի դեմ: Այդպես ուղղակի չի լինում: Ուրիշ հարց է, թե ինչով կփոխհատուցի Պալաչն առյուծի սիրտ ուտելու ու մինչեւ մարսելն իրեն առյուծ զգալու համար: Ամեն դեպքում, մեր երկրում չգրված օրենքներն այնքան հստակ են, որ վստահ ենք՝ հասարակ տղայի կարգավիճակը Պալաչն արագ կվերագտնի: Իսկ եթե հեռուն գնանք, ապա հնարավոր է՝ մինչեւ անգամ ընչազուրկ տղա դառնա: Ամեն ինչ կախված է նրա հակառակորդի տրամադրությունից: