
«Հայրենիքն ավելի թանկ է, քան մեր քաղաքական կողմնորոշումը, տնտեսական վիճակի կամ օլիգարխների վերաբերյալ մեր վերաբերմունքը»:
Ավելի ճիշտ կլինի հայրենիքը գնահատել ոչ թե ճռճռան ձեւակերպումներով, այլ նրա համար կատարած գործերով: Ինչ վերաբերում է տնտեսական վիճակին, ապա հայրենիքի բարօրությունն ամենաուղղակի կերպով նաեւ դրանից է կախված: Այս իմաստով նշված երկու երեւույթները կշռելը, մեղմ ասած, անընդունելի է: Օլիգարխների հանդեպ վերաբերմունքը հայրենիքի հետ համեմատելը երեւի թե ընդհանրապես մեկնաբանություն չունի: Այնպես որ, ինչպես Համլետ Հարությունյանից առաջ շատերն են կարծել, ավելի լավ է անգնահատելի արժեքները ոչ մի բանի հետ չհամեմատվեն, քան համեմատվեն ոչնչի հետ: