Երկու ամիս առաջ` հունվարի 18-ին, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում ընտանեկան բռնության հերթական դեպքն է գրանցվել: Ուշ երեկոյան 33-ամյա Արթուրը վիճաբանել է կնոջ հետ, ապա ծեծի ենթարկել նրան: Իսկ պատճառը, որքան էլ անբացատրելի լինի, կնոջ` ուշ ժամի տուն վերադառնալն է: Միջադեպից հետո նրանք ամուսնալուծվել են:
Նշենք, որ այս հարցի շուրջ նախկին ամուսիններն այն աստիճան են վիճաբանել, որ այն ավարտվել է կնոջ ծեծով: Արթուրը 2 անգամ հարվածել է նախկին կնոջ դեմքին և գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
33-ամյա Արթուրի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Իսկ քրգործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի դատավոր Վաղինակ Մկրտչյանին: