
«ПСМА Рус» կոնցեռնը՝ Peugeot-Citroen և Mitsubishi Motors-ի համատեղ ձեռնարկությունը, մտադրված է դադարեցնել Կալուգայի գործարանում մի շարք մակնիշի մեքենաների արտադրությունը. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով ձեռնարկության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ ռուսական շուկայում բարդությունների ու պահանջարկի անկման պատճառով ապրիլի 27-ից մինչ հուլիսի 10-ը դադարեցվում է Citroen C4 սեդանի ու Peugeot 408 մոդելների արտադրությունը, չի արտադրվի նաև ամենագնաց Mitsubishi-ն:
Հավելենք, որ մարտի 18-ին General Motors-ը հայտարարել էր, որ մինչև այս տարեվերջ դադարեցնում է ռուսական արտադրության Opel և Chevrolet մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը։ Արտադրությունը նաև պատրաստվում են կրճատել Կալուգայում՝ Volkswagen, Սանկտ Պետերբուրգում՝ Nissan արտադրող գործարանների թիվը: