ՀԱԿ-ը համբերատար սպասում է և չի բացառում նոր համագործակցությունը ԲՀԿ -ի հետ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ ԲՀԿ-ի հետ շփվում են, սակայն վերջիններս այս պահին վերակազմավորման, խորհրդակցելու փուլի մեջ է, որը չի ավարտվել, իրենք էլ են ասում, որ ժամանակ է պետք:
«Մենք համբերատար կսպասենք, չենք բացառում համագործակցությունը և՛ «Ժառանգության», և՛ ԲՀԿ-ի հետ: Նրանց հետ մարդկային շփումները կան, հույս ունեմ, որ մենք իրար հետ ծրագրեր կիրականացնենք»,- նշեց Արամ Մանուկյանը: