ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Առաջիկայում ժամանելու եմ Հայաստան: Լսել եմ մուտքի արտոնագրի առկայության մասին եւ ուզում եմ օգտվել դրանից: Խնդրում եմ ծանոթացնել պայմաններին: Ինչպե՞ս կարող եմ այն ձեռք բերել եւ արդյոք պետք է որոշակի գումար վճարեմ դրա համար:

Ալբերտ Մկրտչյան (36 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մուտքի արտոնագիր կարող եք ձեռք բերել ցանկացած ժամանակ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն պես: Տեղում պետք է լրացնեք մուտքի արտոնագրի դիմումի ձեւ: Մեկանգամյա զբոսաշրջային մուտքի արտոնագիր ձեռք բերելու համար պետք է վճարել 30 դոլար: Հարկ է նաեւ նշել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բոլոր ծառայությունները, այդ թվում եւ մուտքի արտոնագրերի տրամադրումը եւ գրանցման բաժնի կողմից մատուցվող ծառայությունները, շուրջօրյա են:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Սա երեւի այն եզակի դեպքերից է, երբ քաղաքացին, առանց ավելորդ քաշքշուկների, կարողանում է լուծել իր համար շատ կարեւոր հիմնախնդիր: Որքան էլ անհավատալի, բայց ուրախալի փաստ է, որ զբոսաշրջիկը հնարավորություն ունի, ընդամենը 30 դոլար վճարելով, օրինական շրջագայել Հայաստանում:




Լրահոս