Ս.թ. սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին առընթեր նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ ներկայացնելով խորհրդի իրականացրած աշխատանքները և ուղենշելով հետագա անելիքները: Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորընտիր հասարակական խորհրդին` կազմավորման կապակցությամբ և բարձր գնահատել կատարված աշխատանքները: Նիստի ավարտին խորհրդի մի շարք անդամներ պարգևատրվել են պաշտպանության նախարարի կողմից:
Տեղի է ունեցել նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ