Երևանում հյուրանոցների գները թանկացել են 20 %-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում վերջին շրջանում հյուրանոցների գները թանկացել են միջինը 20 %-ով: Այն պայմանավորված է փոխարժեքի տատանումներով և դրսից սպասվող այցելություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Armenia Travel» տուրիստական ընկերության տնօրեն Մարինա Կիպրիյանը:

«Այս պահին Երևանի բոլոր հյուրանոցներն արդեն զբաղված են, և մենք անգամ ստիպված ենք լինում դրսից որոշ հետաքրքրվողների մերժել»,-նշեց նա:

Մ. Կիպրիյանը հայտնեց, որ մարզային հյուրանոցներում այս պահին թանկացումները կազմում են 8%՝ պայմանավորված փոխարժեքի տատանումներով, սակայն Երևանի նույն ծանրաբեռնվածությունն այնտեղ չկա:

«Ջոել» տուրիստական և տրանսպորտային կազմակերպության տնօրեն Սոնա Եղիազարյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին հիմնականում ամրագրումներ անում են Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։ Քանի որ հյուրանոցներն արդեն ազատ տեղեր չունեն՝ ապրիլի 24-ին ընդառաջ, իրենք գործակալությունների հետ քաղաքի կենտրոնում տներ են վարձակալում հյուրերի համար:




Լրահոս