
Ինչպես սովորել քնել մեկ րոպեում:
Այս մեթոդն ամենից լավ կարելի է հիշել, եթե այն անվանենք «4-7-8»: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է անել, հետևյալն է.
1. Քթով հանգիստ շնչել 4 վայրկյանի ընթացքում
2. Շունչը պահել 7 վայրկյան
3. Դրանից հետո առանց շտապելու բերանով արտաշնչել 8 վայրկյանի ընթացքում:
Ահա այսպես ամեն ինչ պարզ է: Այս շնչառական վարժությունը դանդաղեցնում է ձեր սրտի աշխատանքն ու հանգստացնում: Ընդ որում, դա տեղի է ունենում շատ արագ՝ ընդամենը մի քանի անգամ կրկնելուց հետո:
Բանն այն է, որ երբ սթրեսային վիճակում եք կամ անհանգստանում եք, արյան մեջ ադրենալինի քանակը մեծանում է, իսկ շնչառությունն ավելի արագ ու մակերեսային է լինում: Իսկ վերոնշյալ մեթոդը ազդում է և հանգստացնում: Դանդաղ արտաշնչելով շունչը պահելն անխուսափելիորեն դանդաղեցնում է սրտի ռիթմը: Սա ֆիզիոլոգիա է: