Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանի ներկայացուցիչները այցելել այդ երկրում գերության մեջ գտնվող հայկական 5 հոգանոց ընտանիքին:
Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են հայ ընտանիքի կեցության պայմաններին և առողջական վիճակին: Հիշեցնենք, որ Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիները` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները գերության մեջ են 2010 թ. հունվարի 10-ից: Ըստ ադրբեջանական աղբյուրների, վերջիններս ցանկություն են հայտնել տեղափոխվել երրորդ երկիր: