Այս օրերին Հայաստանում շարունակվում է հացի ու ալյուրի թանկացման գործընթացը: Խանութները աստիճանական բարձրացնում են հացի գինը՝ 10 կամ 20 դրամով, ինչի պատճառը ալյուրի գների հերթական բարձրացումն է:
Բարձր կարգի ալյուրի 1 կգ-ի գինը երևանյան խանութներում սեպտեմբերին բարձրացել է 20-30 դրամով՝ հասնելով 280-290 դրամի: Սուպեր տեսակի ալյուրն արդեն վաճառվում է 310-330 դրամով՝ 300 դրամի համեմատ:
Նշենք, որ միջազգային շուկայում սեպտեմբերին ցորենի գինը շարունակել է աճել, իսկ Ռուսաստանը նկատելիորեն կրճատում է արտահանումը, ինչը կարող է հավելյալ գնաճի խթան հանդիսանալ: