Ապարանում թալանել և ծեծի են ենթարկել մոմավաճառ կնոջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին` ուշ գիշերին, դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Ապարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոմավաճառ կնոջ բնակարան և դանակի սպառնալիքով նրանից 1000 դոլար գումար պահանջել: Տարածված լուրերի համաձայն` բնակարանագողերը փորձել են կնոջը վախեցնել և դանակով հարվածել են նրա թևին: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, մոմավաճառ կնոջ մատից հանել են նրա ոսկե մատանին, վզից պոկել դեղին մետաղից պատրաստված ոչ թանկարժեք շղթան, շորի կտորով կապել են աչքերն ու բերանը, էլեկտրական լարով` ձեռքերը, ու սկսել են տանն արժեքավոր իրեր փնտրել: Բնակարանագողերը «հաջողացրել են» հափշտակել մոմավաճառի խնայողությունները` 30 հազար դրամ, և էժանագին բջջային հեռախոս:

Armlur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Ապարանի առաջնորդարանի դիվանապետ Տեր Գարեգինի հետ, ով հայտնեց, որ մոմավաճառը նյութական մեծ վնասներ է կրել: Ավելի մեծ դժբախտություն է այն, որ կինը ծեծի է ենթարկվել: Մեր զրուցակցի փոխանցմամբ` Ապարանի քահանաներն ու համապատասխան իրավապահ մարմիններն անում են հնարավորը` անմարդկային վերաբերմունք ցուցաբերած մարդուն կամ մարդկանց հայտնաբերելու համար:




Լրահոս