Հովհաննես Ազոյանը նախագահի պաշտոնում տեսնում է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը հասունանում է որպես քաղաքական գործիչ, նրան շատ սիրում, հարգում եմ: Այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին այդ մասին նշեց դերասան Հովհաննես Ազոյանը:  Նա մի  հումոր պատմեց Նիկոլ Փաշինյանի մասին, ըստ որի` վերջինիս բոլորը սիրում են, սակայն չեն ուզում հետն ամուսնանալ:

«Մեր երկրին անհրաժեշտ է այնպիսի նախագահ, որը կամուրջ կհանդիսանա այսօրվա և ապագայի Հայաստանի միջև, մենք պետք է այդ «կամուրջային» նախագահին ընտրենք: Ես Նիկոլ Փաշինյանին տեսնում եմ որպես այդ կամուրջ, մենք նրա միջոցով ապագայում կարող ենք ունենալ լավ նախագահ»,- վստահություն հայտնեց Ազոյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին` նա նշեց.«Կգա մի պահ, որ այլևս Ռուսաստանը չի լինի անվտանգության երաշխավոր: Մենք հիմա պետք է աշխարհի հետ խոսենք, ասենք, թե ով ենք, ինչ ենք արել, ընկերություն պետք է անենք աշխարհի հետ: Չի կարելի ինչ-որ մեկի փեշի տակ մտնել և ասել, որ պետք է մեզ պաշտպանի»:




Լրահոս