Իրանի հյուսիս-արեւելյան հատվածում այսօր` սեպտեմբերի 17-ին, ժամը 7-ի սահմաններում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ երկրաբանական ազգային ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտորնը գտնվել է Թավրիզից 81 կմ, իսկ Սյունիքի մարզի Կապան քաղաքից` 59 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության տակ:Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի հարավային շրջաններում:
երկրաշարժ Իրանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ