
Տղամարդկանց AskMen ինտերնետային պորտալը կազմել է 2015 թվականի ամենանշանավոր կանանց վարկանշային աղյուսակը, որը գլխավորում է դերասանուհի Էմմա Ուոթսոնը: Վերջինս ցանկում առաջ է անցել ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, Հարրի Փոթերի մասին ֆիլմերի դերասանուհի Ռոնդա Ռոուզիից և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից, ովքեր համապատասխանաբար զբաղեցրել են վարկանշային աղյուսակի 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Ընդհանուր առմամբ` ցանկում ընդգրկվել է 99 հանրահայտ կին, որոնք ներկայացնում են շոու-բիզնեսը, կինոինդուստրիան, սպորտը, գիտությունը և այլն:
Հավելենք, որ վարկանշային աղյուսակը կազմվել է ինտերնետային պորտալի ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքների ու տարբեր փորձագետների հետ խորհրդակցությունների հիման վրա: