
Լյուկ Բեսոնի “Տաքսիստ” ֆիլմում Դանիել անունով տաքսիստի դերակատարին դարձյալ դատի են տվել: Այս անգամ էքսցենտրիկ Սամի Նասերին վիրավորել է տաքսիսիտին՝ նրան ցույց տալով իր առնանդամը: Տաքսիստը կանգ է առել՝ ուղևորին իջեցնելու համար, ինչի հետևանքով մի քանի րոպեով արգելափակել է երթևեկությունը նեղ փողոցում: Դա բոլորովին դուր չի եկել 51-ամյա դերասանին, որը ստիպված է եղել կանգնել խցանման մեջ: Նասերին նախ վիրավորել է վարորդին, ապա ցուցադրել նրան իր տղամարդկային բարեմասնությունը: