
Դամասկոսը մեղադրել է Թուրքիային ահաբեկիչներին աջակցելու համար: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ, սիրիական իշխանությունները վստահ են, որ Թուրքիան ապաստ է տրամադրում “Ալ Ղաիդա” եւ այլ ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակում Սիրիայի արտգործնախարարությունը վստահեցնում է, որ Թուրքիան “օգնում է “Ալ Ղաիդայի” հազարավոր կողմնակիցների` մուտք գործել Սիրիայի տարածք` անմեղ սիրիացիներին սպանելու, նրանց տները պայթեցնելու եւ քաոս սերմանելու համար”,-գրում է Associated Press-ը: