Այսօր Լեդի Գագայի ծննդյան 29-ամյակն է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1986 թվականին այս օրն է ծնվել ամերիկացի երգչուհի, երգահան, ակտիվիստ, պրոդյուսեր, պարուհի, դերասանուհի, դիզայներ, բարերար, բիզնես Լեդի Գագան:

Նա ազգությամբ իտալուհի է։ Ծնվել և մեծացել է Նյու Յորքում, որտեղ էլ ապրում է։ Ուսում է ստացել «Սուրբ սրտի մենաստան» կաթոլիկ դպրոցում, ապա որոշ ժամանակ ուսուցանել է Նյու Յորքի համալսարանի արվեստի դպրոցում, սակայն այն լքել է՝ իր կարիերայի վրա կենտրոնանալու նպատակով։

D83A1B268B014DBD8C561A249700FA5C

Շուտով սկսել է ելույթ ունենալ Մանհեթենի երաժշտական բեմերում։ Մինչ 2007-ը պրոդյուսեր Վինսենթ Հերբերթը Գագային գրանցում է իր «Streamline Records» լեյբլում։ Այստեղ Գագան որոշ ժամանակ աշխատում է որպես երգերի հեղինակ, սակայն նրա վոկալային տվյալները գրավում են երգիչ Էյքոնին, ով Գագային գրանցում է իր «Kon Live Distribution» լեյբլում։

The 52nd Annual GRAMMY Awards - Arrivals

Գագան հանրաճանաչ է դառնում 2008-ին թողարկված իր առաջին՝ «The Fame» ալբոմի շնորհիվ, որն ունենում է կրիտիկական և կոմերցիոն մեծ հաջողություն։ Այն իր մեջ ներառում էր «Just Dance» և «Poker Face» հիթերը։ 2009-ի նոյեմբերին ալբոմը վերաթողարկվում է «The Fame Monster» անունով, որի մեջ էին «Bad Romance», «Alejandro» և «Telephone» հիթերը։

Lady-Gaga-7

Դրան հաջորդած «The Monster Ball Tour» շրջագայությունը դարձավ բոլոր ժամանակների ամենաշահութաբեր համերգային շրջագայություններից մեկը։ Գագայի երկրորդ՝ «Born This Way» ալբոմը թողարկվեց 2011-ի մայիսին և գլխավորեց երաժշտական ամենամեծ կենտրոնների չարտերը։

eyeprime.net

Նրա ամենահաջողված սինգլներից էին «Born This Way», «Judas» և «The Edge of Glory» երգերը։ 2013-ի փետրվարին համերգային շրջագայության ժամանակ ստացած կոնքի վնասվածքի հետևանքով Գագան վիրահատվեց և որոշ ժամանակ անցնում էր վերականգնողական կուրսեր։

Դրան հաջորդեց նոյեմբերին թողարկված «Artpop» ալբոմը, որը դարձավ Գագայի երկրորդ համար մեկ ալբոմը ԱՄՆ-ում։ Ալբոմից թողարկցեցին «Applause» և «Do What U Want» սինգլերը։

818965_F5PPXS734JIZHHTTVXQ7GBSWYWFXKH_lady-gaga-hair-2012_H140217_L

Գագան հայտնի է իր համարձակ և տարատեսակ ներդրումներով երաժշտական աշխարհում իր նորաձևության, ելույթների և երաժշտական հոլովակների միջոցով։ 2013-ի նոյեմբերի տվյալներով` Գագան վաճառել է 24 միլիոնից ավել ալբոմ և 125 միլիոնից ավել սինգլ։

104067

Իր նվաճումները ներառում են հինգ Գրեմի և 13 MTV Video Music Awards մրցանակներ։ «Billboard» ամսագիրը մի քանի անգամ Գագային կոչել է «տարվա արտիստ», VH1-ը նրան ներառել է «Երաժշտական աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում՝ 4-րդ հորիզոնականում։ 2010-2013 թվականներին «Forbes» ամսագիրը Գագային ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանանց ցուցակում։ «Times»-ը Գագային անվանել է «փոփի թագուհի»։




Լրահոս