ԱՆ. Հայաստանում դեղերի իրացման նվազագույն եվ առավելագույն գներ չեն սահմանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էլեկտրոնային լրատվամիջոցներում թյուրիմացաբար տեղ են գտել հրապարակումներ, որոնց համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են Հայաստանում վաճառվող դեղերի եւ դեղանյութերի նվազագույն եւ առավելագույն գներ։
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի հրամանով դեղերի իրացման նվազագույն եւ առավելագույն գներ չեն սահմանվել: Նախարարի հրամանով սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայություննեի նվազագույն եւ առավելագույն կողմնորոշիչ գներ`հիմնած տվյալ ծառայությունների ինքնարժեքի հաշվարկի վրա:
Միեւնույն ժամանակ, բնակչության համար դեղերի մատչելիության խնդիրը լուծելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնասիրել դեղերի գների կարգավորման եվրոպական փորձը, որի հիման վրա դեղերի գների պետական կարգավորման մեխանիզմների վերաբերյալ համապատասխան դրույթներ պետք է ներառվեն “Դեղերի մասին” ՀՀ օրենքի նախագծում:
Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվում է նաեւ ախտորոշիչ լաբորատորիաների գործունեությունը` դրանցում միօրինականացված չափորոշիչների ապահովման նպատակով։




Լրահոս