Հայաստանը, որպես շախմատային տերություն, ԱՄՆ-ից էլ առաջ է.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արևելյան Եվրոպայի բնակիչները տասնամյակներ շարունակ գերիշխող են եղել շախմատում, և դրա պատճառը կարող է լինել այն, որ նրանք այն երկրներից են, որտեղ միջին վիճակագրական մարդը պարզապես ավելի տարված է այս խաղով, գրում է New York Times-ը՝ անդրադառնալով Ստամբուլում անցկացված Շախմատի օլիմպիադայում հայերի տարած հաղթանակին:
 
Ըստ հոդվածագրի՝ նախաբանում ասվածն “ապացուցում է Հայաստանի ազգային թիմի՝ Ստամբուլի շախմատի օլիմպիադայից ոսկե մեդալով տուն վերադարձըե: “Սա նրանց 3-րդ հաղթանակն է վերջին 4 Օլիմպիադաներում”, – նկատում է NY Times-ը:
 
“Չնայած Հայաստանն ընդամենը 3,3 մլն բնակչություն ունի՝ որպես շախմատային տերություն այդ երկիրը No. 6 –ն է աշխարհում՝ ԱՄՆ-ից էլ առաջ (նկատի ունի յուրաքանչյուր երկրում 10 լավագույն շախմատիստների միջին վարկանիշը)”,- նկատում է հոդվածագիրը: Ներկայացվում է նաև, թե ինչ ընդունելություն են գտել հայ օլիմպիական չեմպիոնները հայրենիքում, իսկ ավարտին հոդվածագիրը գրում է. “Անհնար է պատկերացնել, որ ԱՄՆ-ի շախմատի թիմն էլ նման ընդունելության արժանանար”:
 
Աղբյուրը նաև լրացուցիչ խոսում է Լևոն Արոնյանի մասին՝ գրելով, որ նա անհատական ոսկե մեդալի էլ է արժանացել Օլիմպիադայում, իսկ իր լավագույն հաղթանակը տարել է  Անիշ Գիրիի դեմ՝ Նիդերլանդներից:
 
tert .am




Լրահոս