
Լոնդոնի «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է ռեկորդային հասույթի մասին: Նրանք 2013-2014 թվականների մրցաշրջանում ունեցել են 180,5 միլիոն ֆունտ ստեռլինգ եկամուտ։ Նախորդ մրցաշրջանի համեմատ` ակումբի հասույթն աճել է 22 տոկոսով:
Անգլիայի անցած առաջնությունում «Տոտենհեմ»-ը գրավել է 6-րդ տեղը։ 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական թիմը 91 միլիոն եվրոյով Մադրիդի «Ռեալ»-ին վաճառեց Գարեթ Բեյլին։