
Կապան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես փոխանցում է ԱԻՆ արտակարգ ալիքը, ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժը գրանցվել է 12:21-ին, 10.00 կմ խորության վրա: Այսօր ավելի վաղ ցնցումներ են գրանցվել նաև Թավրիզ քաղաքի մոտակայքում` 4.1 մագնիտուդ ուժգնությամբ, Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոնի տվյալներով երկրաշարժն արձանագրվել է 11:31-ին` 18 կմ խորության վրա: