
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատմել է, թե ովքեր մրցաշրջանի ավարտից հետո կարող են հեռանալ թիմից, և խոսել է նաև Չավիի մասին:
«Ինչպես ավելի վաղ էինք ասում, Չավին կարող է ընտրել մնալու և հեռանալու միջև: Նա ունի դրա իրավունքը: Նա կարող է «Բարսելոնա»-ում խաղալ մինչև 2016 թվականը կամ փոխել ակումբը: Ինչ վերաբերում է Դանի Ալվեսին, այդ հարցը վերաբերում է միայն ֆուտբոլային ասպեկտներին, այդ պատճառով ոչինչ չեմ կարող ասել: Ենթադրում եմ, որ շուտով կհայտնենք այդ մասին»,- ասել է Բարտոմեուն: