
Հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակն իր թեկնածությունն է առաջադրել ռուսական ընդդիմության Համակարգող խորհրդի ընտրություններում, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 20-21-ը,- գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրանից բացի, իրենց թեկնածություններն են առաջադրել նաև գրողներ Դմիտրի Բիկովը և Լյուդմիլա Ուլիցկայան, հայտնի բլոգեր Ռուստամ Ադագամովը, լրագրողներ Իրինա Յասինան և Ֆիլիպ Ձյադկոն, դերասանական զույգ Տատյանա Լազարևան և Միխայիլ Շացը, մի շարք այլ մարդիկ: