
Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է ամռանը հրաժեշտ տալ դարպասապահ Իկեր Կասիլյասին, որի պայմանագիրը մինչեւ 2017 թվականն է։ Կասիլյասը չի ցանկանում տեղափոխվել այլ ակումբ, իսկ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու դեպքում` «Ռեալ»-ը պարտավոր է նրան վճարել 22 միլիոն եվրո:
Նշվում է, որ «Ռեալը» ցանկանում է Կասիլյասի փոխարեն գնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեային։