
ՌԴ Վոլգոգրադիի Կիրովի շրջանում նախօրեին ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, ով, ինչպես հետագայում է պարզվել, 2011թ.-ի նոյեմբերից հետախուզվում է Ինտերպոլի կողմից: 49-ամյա տղամարդը խոշոր չափի գումար է պարտքով վերցրել ու այն վերադարձնելու փոխարեն՝ դիմել փախուստի: ՀՀ քաղաքացին գրավել է Պարեկապահակային ծառայության աշխատակիցների ուշադրությունը, ինչի համար վերջիններս որոշել են ստուգել նրա փաստաթղթերը: Սակայն դրանք տղամարդու մոտ չհայտնաբերելուց հետո, իրավապահները խնդրել են նրան իրենց հետ բաժին գնալ, որտեղ էլ բացահայտվել է իրականությունը: Դեպքի մասին ՀՀ իրավապահները տեղյակ են պահվել: