Դատավոր Ելենա Քոչարյանը կարգապահական տույժի կենթարկվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 30-ին նախատեսված է ՀՀ արդարադատության խորհուրդի նիստը, որի ընթացքում դռնփակ պետք է քննարկվի նաեւ դատավորներից մեկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդարադատության խորհուրդը քննելու է Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը:

Դատական համակարգի պատասխանատուները, սակայն, այս պատմությունը փորձում են գաղտնի պահել, քանի որ դատավարական սխալ թույլ տալու այս պատմության արդյունքում այլ` համակարգային խնդիրներ կարող են ջրի երես դուրս գալ: Մասնավորապես, նույն դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Ելենա Քոչարյանի վարույթում 2 հազար գործ կա, տարեկան նա շուրջ 9 հարյուր գործ է քննում: Իսկ նման ծանրաբեռնվածության պայմաններում «որակի» մասին խոսելն անիմաստ է: Նկատեցի՞ք՝ այս դեպքում «որակը» արդարադատություն է, որի բացակայությունն անգամ դատավորներն են արձանագրում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս