Մեքենայի ցեխը` Ջանֆիդա գյուղում հարևանների ծեծի պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` երեկ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչներից մեկը` Նվեր Ղազարյանը, ծեծի է ենթարկել համագյուղացուն:

Իմանալու համար` ինչն է եղել միջադեպի պատճառը, Armlur.am-ը կապ հաստատեց Ջանֆիդա համայնքի ղեկավար Ռաֆիկ Եղիազարյանի հետ, ով ասաց, որ դաժան ծեծկռտուք որպես այդպիսին չի եղել: Համագյուղացիներն ընդհարվել են ավտոմեքենայի նետած ցեխի պատճառով. «Որևէ լուրջ բան չկա: Ուղղակի իրար չեն հասկացել, ցեխը մեկի ավտոմեքենան «շպրտել է» մյուսի վրա, իրար մի փոքր քաշքշել են: Մասնակիցներն էլ հարևաններ են: Ամեն բան հարթվել է»:

Ոստիկանության լրատվական բաժնից ևս հաստատեցին մեր տեղեկությունը` այլ մանրամասներ չհայտնելով:




Լրահոս