
Երեկ` մարտի 27-ի ուշ երեկոյան, Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Հանրակացարանից Armlur.am-ի աղբյուրները հայտնեցին, որ կենցաղային հարցերի շուրջ է վիճաբանությունը տեղի ունեցել:
Հանրակացարանի բնակիչներից Եվգենիան վեճի ժամանակ դանակով հարվածել է իր հարևանությամբ ապրող տղամարդուն` պատճառելով մարմնական վնասվածքներ: Մեզ տեղեկություններ հասան, որ տուժողը դանակարահողի նախկին մտերիմներից է:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք ճշտել: Ոստիկանության լրատվականից միայն հաստատեցին, որ մարմնական վնասվածք հասցնելու դեպք գրանցվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: