ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ հավանաբար այսօր «Ժառանգություն» կուսակցությունը նիստ է անելու` որոշելու համար, թե Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն ով է գնալու ԱԺ: Մեր տեղեկություններով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մեծ «ախորժակ» ունի իր թեկնածուին խորհրդարան ուղարկելու համար, սակայն ԺԿ-ն կտրականապես դեմ է եւ նպատակ ունի Ր. Հովհաննիսյանի փոխարեն ԱԺ ուղարկել Ստեփան Սաֆարյանին: Սակայն մինչեւ Սաֆարյանին հասնելը, «Ժառանգության» համամասնական ցուցակից երկու հոգի պետք է ինքնաբացարկ հայտնեն: Ցուցակի հաջորդ տեղում Թեւան Պողոսյանն է, որը խուսափում է հեռախոսազանգերին պատասխանել: Իսկ նրանից հետո ԱԴԿ անդամ Մասիս Այվազյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Ես չեմ լսել, որ Թեւան Պողոսյանն ինքնաբացարկ է հայտնել: Եթե հարցը հասնի ինձ, նոր այդ ժամանակ ես Ձեր հարցին կպատասխանեմ»:




Լրահոս