Օբաման կուժեղացնի համարգործակցությունն Ադրբեջանի ու Ուկրաինայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի սենատը վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն իրավունք է տալիս ԱՄՆ-ի նախագահին մեծացնել երկրի Զինված ուժերի համագործակցությունն Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բոսնիայի ու Հերցոգովինայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Չերնոգրոիայի ու Սերբիայի զինված ուժերի հետ համագործակցությունը և ուժեղացնել Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի օգնությունն այդ երկրների անվտանգության ապահովման համար. հայտնում է Dialog.ua-ը:

Սենատը նաև Ուկրաինային տրամադրել է դաշնակցի կարգավիճակ՝ առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու:

Ուկրաինայից բացի` այսօրվա դրությամբ` ԱՄՆ-ի դաշնակիցն է հանդիսանում Վրաստանն ու Մոլդովան: Այսպիսով՝ անմիջական ռազմական ագրեսիայի դեպքում ընդդեմ ցանկացած դաշնակցի ԱՄՆ-ն կարող է իր զորքերը մտցնել այդ երկիր:




Լրահոս